Աշխարհի ամենահարուստ տաճարը գտնվում է Հնդկաստանում. հետաքրքիր փաստեր այս երկրի մասին, որոնք քչերին են հայտնի


21:00 , 11 փետրվար, 2020

Հնդկաստանը զարմանալի երկիր է, որը կյանքի բոլոր բնագավառներում հակասություններ ունի: Հարուստ մշակույթ ունեցող այս հնագույն քաղաքակրթությունն ունակ է զարմացնելու անգամ ամենամոլի ճանապարհորդներին:

Հնդկաստանն ամենաբուսակեր երկիրն է աշխարհում

Այստեղ բնակչության մոտ 40%-ը բուսակերներ են: Դա այն մարդկանց մեծ մասն է կազմում, որոնք հինդուիզմ ու որոշ այլ կրոններ են դավանում, ինչպիսին, օրինակ, ջայնիզմն է: Հինդուիզմը միայն մի քանի կաստայի է թույլատրում կենդանական ծագում ունեցող սնունդ օգտագործել:

Հնդկաստանը մեծությամբ երկրորդ անգլախոս երկիրն է

Հնդկաստանն ունի 22 պաշտոնական լեզու, որոնցից մեկն անգլերենն է: Բնակչության մոտ 10%-ը խոսում է անգլերեն: Սակայն իմանալով, որ Հնդկաստանի բնակչությունն ավել է 1 372 772 000-ից, պարզ է դառնում, որ դա ահռելի թիվ է, այդ իսկ պատճառով էլ Հնդկաստանը երկրորդ հորիզոնականում է:

Ամենամեծ ընտանիքն ապրում է Հնդկաստանում

Խոսքը Միզորամ նահանգում բնակվող Զիոնա Չանի ընտանիքի մասին է: Տղամարդն ունի 39 կին և 94 երեխա, ինչպես նաև 39 թոռ: Նրանք միասին ապրում են 4-հարկանի տան մեջ, որը 100 սենյակ ունի:

Համեմունքների ամենախոշոր շուկան

Կհարի Բաոլիի շուկան համեմունքների ամենախոշոր ու ամենահին շուկան է աշխարհում: Այստեղ կկարողանաք գտնել յուրաքանչյուր համեմունք, ընդեղեն կամ բույս, որը գոյություն ունի աշխարհում:

Ամենահարուստ տաճարը գտնվում է Հնդկաստանում

Պադմանաբհասվամիի տաճարը գտնվում է Կերալա նահանգում: Այս հինդուիստական տաճարում բազմաթիվ խցիկներ կան, որոնք կառուցվել են հարյուրավոր տարիներ առաջ: Համաձայն լեգենդի՝ դրանք պատված են ոսկով ու թանկարժեք քարերով, սակայն դրանք հնարավոր կլինի բացել միայն այն ժամանակ, երբ Հնդկաստանը գտնվի գլոբալ ճգնաժամի մեջ: Խցերից ամենախոշորը բացվել է 2011 թ., որտեղ իրապես թանկարժեք քարեր ու միլիոնավոր դոլարներ արժեցող դրամներ են հայտնաբերվել: