Ստալինի թոռնուհին այսօր այսպիսինն է. հետաքրքիր է՝ ի՞նչ կասեր պապը, եթե նրան տեսներ


23:15 , 10 փետրվար, 2020

Ամենայն հավանականությամբ չկա այնպիսի մարդ, որը չգիտի Իոսիֆ Ստալինի մասին։ Նա պատմության ամենաակնառու ու խարիզմատիկ կերպարներից էր, որին միանշանակորեն չեն վերաբերվում։ Ոմանք նրան ատում են, մյուսները՝ հարգանքով հիշում նրա մասին։ Սակայն այժմ խոսքը ոչ թե նրա, այլ Ստալինի թոռան մասին է։ Հետաքրքիր է՝ ինչ արձագանք կտար Ստալինը, եթե տեսներ թոռնուհու արտաքինն ու կենսակերպը։

Իոսիֆ Ստալինն ուներ դուստր՝ Սվետլանա Ալիլուևան։ Սվետլանայի մայրը ինքնասպան է եղել, երբ աղջիկը 6 տարեկան էր։ Հոր հետ Սվետլանայի հարաբերությունները բարյացակամ չեն եղել։ Նա ամուսնացել է երկու անգամ։ Յուրաքանչյուր ամուսնության ընթացքում մի երեխա է ունեցել՝ դուստր ու որդի։ Սակայն նա փախչել է Խորհրդային Միությունից՝ երեխաներին միայնակ թողնելով։ Միացյալ Նահանգներում Սվետլանան սիրահարվել է ճարտարապետի, ամուսնացել նրա հետ, իսկ 1971 թ. Օլգա անունով դուստր ունեցել։

Երկու տարի տևած ամուսնությունից հետո Սվետլանան ու ամուսինն ամուսնալուծվեցին, սակայն նա պահեց ամուսնու ազգանունը։ Նա դստերը իսկական ամերիկացու նման դաստիարակեց, այդ իսկ պատճառով երբ Օլգան մորը խնդրեց իրեն Քրիս անվանել, վերջինս չմերժեց։ Այսպես, Ստալինի թոռնուհուն սկսեցին անվանել Քրիս Փիթերս։

Քանի որ մայր ու աղջիկ հաճախակի էին տեղափոխվում, Քրիսը ժամանակի ընթացքում հասկացավ, որ չի սիրում տեղափոխումներ, քանի որ դրանց պատճառով ստիպված է լինում նոր մարդկանց հետ ծանոթանալ և կորցնել հին ընկերներին։ Մայր ու աղջիկ ոչ միշտ են լեզու գտել, սակայն Քրիսը մոր մահից հետո դաջվածք արեց հետևյալ գրառմամբ. «Սիրելի մայրիկ»։

Սոցիալական ցանցի իր հաշվում Քրիսը լուսանկար տեղադրեց մոր հետ, որը մակագրեց այսպես. «Շատ կցանկանայի նրան գոնե մի փոքր նման լինել»։ Սվետլանան մահացել էր ծերանոցում։

16 տարեկանում Քրիսն ամուսնացավ, սակայն այդ կարգավիճակում երկար չմնաց։ Ամուսնալուծությունից հետո տեղափոխվեց հոր մոտ՝ Վիսկոնսին։ Այսօր նա ավելին, քան 40 տարեկան է, ապրում է Փորթլենդում։ Ամուսնացած չէ, ապրում է շան հետ և ընկերություն անում վարսավիր Ջինոյի հետ։ Գործերն այնքան էլ լավ չեն։ Մի անգամ սոցիալական ցանցերից մեկում հրապարակում էր արել, որտեղ նշում էր, որ իր շան ապահովագրությունն ավելի բարձր է, քան իրենը։ Պատճառն այն էր, որ նրա մոտ կրծքագեղձի քաղցկեղ էին հայտնաբերել, իսկ բժշկական ապահովագրությունը չէր փոխհատուցում անհաժեշտ բուժական ծախսերը։ Նա ստիպված էր սոցիալական ցանցերի օգնությամբ գումար հավաքել։ Քրիսն ապաքինվեց։

Ներկայումս նա սեքոնդ-հենդի և հին իրերի փոքրիկ խանութի համասեփականատեր է։ Չի սիրում կյանքն ի ցույց դնել, խուսափում է հարցազրույցներից։ Վերջերս անգամ դուրս է եկել սոցիալական ցանցերից։

Մի քանի տարի առաջ Քրիսը լուսանկարներ տեղադրեց, ոտեղ բավականին էքստրեմալ տեսքով էր։ Հետաքրքիր է՝ ինչ կմտածեր նրա պապը, եթե այսօր ողջ լիներ։ Քրիսը մի անգամ պատմել է, որ Ռուսաստանից ժառանգել է մելանխոլիա և տխրություն։