1975 թ. այս կատուն դարձավ ֆիզիկայի ոլորտում գիտական հոդվածի հեղինակ. ինչպե՞ս էր դա հնարավոր


20:30 , 10 փետրվար, 2020

Ֆ.Դ.Չ. Ուիլարդ մակագրությամբ 1970-ականների սկզբին գիտական ամսագրերում տպագրվեց կրիոգենիկայի վերաբերյալ աշխատություն։ Միակ տարօրինակությունն այն էր, որ դա ոչ թե ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի անուն էր, այլ Չեսթեր անունով կատվի։

Ամեն ինչ սկսվեց 1975 թ., երբ ամերիկացի ֆիզիկոս և մաթեմատիկոս Ջեք Հ. Հեթերինգթոնը որոշեց կրիոգենիկայի վերաբերյալ իր ուսումնասիրությունների արդյունքները տպագրել ֆիզիկայի բնագավառում ամենահայտնի գիտական ամսագրերից մեկում՝ Physical Review Letters-ում։ Նյութը ստուգելիս Հեթերինգթոնի խմբագիրը նկատեց, որ աշխատությունում օգտագործվում են հոգնակի թվով մականուններ, ինչն անթույլատրելի է գիտական հոդվածներում, որը գրում է միայն մեկ հեղինակ։ Խնդիրն այնքան էլ մեծ չէր թվա, եթե չլինեին 70-ական թվականները՝ գրամեքենաների ժամանակաշրջանը։ Պարզ եղանակ չկար բոլոր «մենք»-երը գտնելու և միանգամից «ես»-երի փոխելու, այդ իսկ պատճառով ֆիզիկոսը խորամանկ մեթոդ գտավ խնդիրը լուծելու։

Ավելի ուշ Ջեք Հ. Հեթերինգտթոնը խոստովանեց, որ իր՝ «Two -, Three-, and Four-Atom Exchange Effects in bcc ³He» վերնագրով գիտական հոդվածն այնքան լավն էր, որ արագ հրապարակում է պահանջել։ Նա չէր սխալվում. նյութն իսկապես շատ ազդեցիկ էր, և հետագայում բազմաթիվ անգամներ դրա վրա հղում է կատարվել։

Չցանկանալով վերադառնալ խմբագրման փուլ և փաստաթղթում հոգնեցուցիչ փոփոխություններ կատարել՝ նա որոշեց պարզապես ավելացնել երկրորդ հեղինակի՝ իր Չեսթեր անունով կատվին։ Իհարկե, «Չեսթեր» անունը գիտական աշխատությունում որպես համահեղինակի նշելը բավարար չէր լինի, այդ իսկ պատճառով պրոֆեսորը նրա համար կեղծանուն հորինեց՝ F.D.C Ուիլարդ։ «FDC» հապավումը բացվում էր որպես «Felix Domesticus, Chester», իսկ Ուիլարդը Չեսթերի հոր անունն էր։ Այսպես՝ գիտական հոդվածն ամսագրում տպագրվեց Ջ.Հ. Հեթերինգթոնի և Ֆ.Դ.Չ. Ուիլարդի համահեղինակությամբ։

1978 թ. Ֆիզիկայի 15-րդ միջազգային կոնֆերանսի ժամանակ երկրորդ հեղինակը բացահայտվեց, և պրոֆեսոր Հեթերինգթոնն իր հոդվածը ստորագրեց համահեղինակ կատվի թաթերի հետքերով։