Փետրվարի 11-ին և 12-ին Կապան քաղաքի որոշ հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի


15:52 , 10 փետրվար, 2020

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 11-ին կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

1.      ժամը 10:00-18:00-ն՝ Շինարարների, Դավիթ Բեկի և Բաղաբերդ փողոցների.

2.      ժամը 10:00-ից մինչև փետրվարի 12-ը ժամը 16:00-ն՝ Երկաթուղայինների 2-րդ նրբանցքի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: