Իրականում ինչպե՞ս և ե՞րբ է մահացել Հիտլերը. հետազոտողները վստահեցնում են, որ նա ինքնասպան չի եղել ու գաղտնի փախել է Գերմանիայից ահա թե ուր


16:30 , 10 փետրվար, 2020

1945թ.-ի ապրիլը մարդկության պատմության մեջ կարևորվեց հետևյալ իրադարձությամբ․ Ադոլֆ Հիտլերն իր բունկերներից մեկում ինքնասպան եղավ՝ թույլ չտալով, որ խորհրդային զորքերը նրան պատառ-պատառ անեն։ Նա իր ենթականերից մեկին ստիպեց, որ անշնչանալուց հետո իր մարմինն այրի ու հանկարծ թույլ չտա, որ այդ մարմնին ինչ-որ մեկը դիպչի։ Հենց այս պահից սկսված սկսեցին տարածվել լուրեր, որ ինքնասպան եղածն ու այրվածն իրականում Հիտլերը չէր, այլ նրա նմանակը, իսկ Հիտլերն այդ օրը ուղղակի փախավ և ահա թե ուր։  

Հետազոտողները մի քանի տարբերակ ունեին Հիտլերի մահվան ու փախուստի վերաբերյալ։ 

Առաջին տարբերակի համաձայն՝ բոլորին հիմարացրած Հիտլերը հասցրեց փախչել Անտարկտիդայում գտնվող գերմանական բազա, որտեղ էլ անցկացրեց իր կյանքի մնացած տարիները։ Այս տարբերակում վստահեցնում են, որ գերմանացիները վաղուց էին բազա պահում բոլորի կողմից մոռացված այս սառցե տարածքում։ Նրանք հնարավոր զարգացումների համար էին բազա ստեղծել, որ կարողանան փախուստի դիմել, եթե պահանջվի։ Հենց այս հնարավորությունից էլ օգտվեց Հիտլերն ու փախավ Անտարկտիդա։ Սակայն այս տարբերակի ընդդիմադիրները նշում էին, որ Հիտլերին հնարավոր չէր պարբերաբար սնունդ մատակարարել, և հենց այդ ժամանակ էլ ծնվեց երկրորդ տարբերակը։ 

Երկրորդ տարբերակի համաձայն՝ Հիտլերն ուղղակի փախել է Արգենտինա։ Նույնիսկ մինչև այսօր հայտնվում են շատ մարդիկ, ովքեր վստահեցնում են, որ գտել են Արգենտինայում Հիտլերի հետքերը կամ նրա երեխաներին։ Այս տարբերակի համաձայն՝ Հիտլերին U-977 սուզանավով տեղափոխել են Արգենտինա, որտեղ էլ որ նա շարունակել է ապրել ու գործունեություն ծավալել։ Անգամ գտնվեց այն անձնակազմը, որն իբր թե տեղափոխել էր Հիտլերին, սակայն անձնակազմի ղեկավարը ժխտեց այս տեղեկատվությունը։ 

Եվ վերջին, ամենատարածված տարբերակի համաձայն՝ Հիտլերն ուղղակի փախել էր Բրազիլիա։ Այստեղ նա ամուսնացել էր սևամորթ կնոջ հետ, որպեսզի կասկածներն իր կողմ չտանի։ Այս վարկածն ամենահաստատունը դարձավ, երբ հայտնվեց այն բուժքույրն, ով իբր թե մահվան մահճում խնամել էր Հիտլերին։ Այս կինը վստահեցնում էր, որ Հիտլերը մահացել էր 84 տարեկան հասակում անբուժելի հիվանդությունից։