Միկրոավտոբուսային երթուղիների բնականոն աշխատանքը վերականգնվել է. Երևանի քաղաքապետարան


12:28 , 10 փետրվար, 2020
10 միկրոավտոբուսային երթուղիների բնականոն աշխատանքը վերականգնվել է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ այսօր մի քանի երթուղու վարորդներ բողոքի ակցիա էին կազմակերպել։ Մոտ 10 երթուղու 150 մեքենա դուրս չէր եկել երթուղի։ Վարորդները գործադուլն էին անում՝ պատճառաբանելով, որ ստացած գումարն իրենց կատարած աշխատանքին հավասար չէ, ըստ նրանց՝ տրանսպորտային միջոցը նախկինում ավելի ցածր գնով էին լիցքավորում գազով: