Մինիմում հոգեկան հիվանդ կարելի է լինել, որ Վահագն Հայրապետյանի մենահամերգից ուղիղ եթեր մտնես և մարդկանց հրավիրես հանրաքվեի


12:01 , 10 փետրվար, 2020

Ուրեմն՝ ուզում եմ կյանքում առաջին անգամ ինձ նման բան թույլ տալ և անցնել անձնական բնորոշումների դաշտ։
Մինիմում հոգեկան հիվանդ կարելի է լինել, որ Վահագն Հայրապետյանի առաջին մենահամերգի ընթացքում օթյակից ուղիղ եթեր մտնես և արտերկրում ապրող և ՀՀ քաղաքացիություն ունեցող տասնյակհազարավոր քաղաքացիներին հրավիրես ապրիլի 5-ին մասնակցելու հանրաքվեին, դրանով իսկ մասնակցել, ըստ իր բնորոշման, 2-րդ հեղափոխությանը:

Որքա՞ն նենգ պիտի լինես, որ, հասկանալով, որ Հայաստանում տարիներ շարունակ չապրող քաղաքացիները դե ֆակտո չեն հանդիսանում Հայաստանի Սահմանադրական փոփոխության կամ այլ քաղաքական պրոցեսի շահառու, հրավիրես քվեարկելու և վճռելու այն մարդկանց ճակատագիրը, ովքեր դե յուրե և դե ֆակտո հանդիսանում են Հայաստանի Հանրապետությունում կատարվող փոփոխությունների շահառու:

Այո՛, ընկերներ, մենք շարունակում ենք ապրել մի երկրում, որի վարչապետը շարունակում է իր անձնական ամբիցիան վեր դասել պետական շահից: