Ադրբեջանի ԿԸՀ-ն ներկայացրել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները


10:48 , 10 փետրվար, 2020

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մեզահիր Փեհանովն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրել է երեկ անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, գրում է Azadliq.org-ը:

Նախնական տվյալների համաձայն՝ ընտրատարածքներում հաղթածներից 64-ը «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության ներկայացուցիչներն են: 7 ընտրատեղամասում հաղթող դեռևս չկա: Դրանք են թիվ 17, 35, 42, 44, 77, 123, 125 ընտրատեղամասերը:

Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկել է 2 միլիոն 547 հազար 982 հոգի, այսինքն՝ ընտրական իրավունք ունեցողների 47.81 տոկոսը:

Նշենք նաև, որ Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին ներգրավված դիտորդներն ու անկախ ներկայացուցիչները բազմաթիվ խախտումներ են արձանագրել: