Չայնիի և Զանգերի հատվածներում բուք է


09:48 , 10 փետրվար, 2020
Փետրվարի 10-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Կոտայքի տարածաշրջանի Չայնիի հատվածում և Սարավանի լեռնանցքի Զանգերի հատվածում բուք է։ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, Արթիկի, Ստեփանավանի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Վարդենիսի, Վայքի և Գորիսի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պաճառով փակ է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: