Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով


09:31 , 10 փետրվար, 2020

Հանրապետության տարածքում փետրվարի 10-ին հարավային շրջաններում սպասվում է ձյուն: Փետրվարի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է ուժգնացում՝ 17-22 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-11-ն աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով, իսկ փետրվարի 13-14-ը կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: