14:06 , 12 հուլիս, 20131in.am-ը գրում է.
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` 2013թ. հուլիսի 12-ի հրամանով աշխատանքից ազատվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Գևորգ Երեմյանը։
Գլխավոր դատախազության պաշտոնական կայքից «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է, որ նրա փոխարեն ՀՀ գլխավոր դատախազի` նույն օրվա մեկ այլ հրամանով վարչական շրջանների դատախազ է նշանակվել Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ջոն Ֆարխոյանը։