«Միսս կատարյալ ողնաշար», «Նրբերշիկների թագուհի» և այլն. որոնք են եղել նախորդ դարի ամենատարօրինակ գեղեցկության մրցույթները


23:15 , 8 փետրվար, 2020

Նախորդ հարյուրամյակում արված այս լուսանկարները տարօրինակ են, անտրամաբանական, անգամ՝ սարսափելի։ Գեղեցկության նման մրցույթներ հաճախակի էին անցկացվում, և դրանց մասնակցողները ևս շատ էին։

«Միս գեղեցիկ աչքեր», 1930-ականներ

Անգամ Մեծ դեպրեսիայի տարիներին մարդիկ զվարճանալու եղանակներ էին փնտրում։ Ընտրելու համար ամենայուրօրինակ հայացքը՝ կազմակերպիչները որոշեցին, որ ժյուրիի ուշադրությունը այլ ոչինչ չպետք է գրավի։ Քանի որ մրցույթում պետք է հաղթող ճանաչվեր ամենաարտահայտիչ աչքերով աղջիկը, մասնակիցների դեմքերն ամբողջովին փակված էին դիմակներով։

«Միս կատարյալ ողնաշար», 1956 թ.

Լուսանկարում Չիկագոյում անցկացված գեղեցկության մրցույթի երեք հաղթողներն են։ Մրցույթի կազմակերպիչները վստահ էին, որ կինը պետք է գեղեցիկ լինի ոչ միայն արտաքնապես, այլ ներքինից։ Դրա համար յուրաքանչյուր մասնակից պետք է ներկայացներ ռենտգեն լուսանկար, որը կապացուցեր, որ իր ողնաշարն ուղիղ է և կատարյալ։

«Միս ատոմային ռումբ», 1957 թ.

Լաս Վեգասում անց էր կացվում մրցույթ, որը ներառում էր 50-ականների բնակչության հետաքրքրությունները՝ ատոմային զենք և փին-ափ գեղեցկուհիներ։ Ամենահայտնի «ատոմային գեղեցկուհին» դարձավ պարուհի Լի Ա. Մերլինը, ով ելույթ էր ունենում ատոմական պայթյունի նմանվող թղթե կոստյումով։

«Նրբերշիկների թագուհին», 1955 թ.

Լուսանկարում Ջին Քորթնին է՝ նրբերշիկների սիրահարների կողմից կազմակերպված գեղեցկության մրցույթի հաղթողը։ Մրցույթը կազմակերպել էր մսի գործարանը՝ հոթ-դոգերի ազգային շաբաթվա ընթացքում։

«Տակդիրների թագուհին», 1947 թ.

Հովանավորված գեղեցկության մրցույթները մասնակիցներին առաջարկում էին յուրահատուկ միջոցներ՝ իրենց անհատականությունը ցուցադրելու։