Մեղադրյալի աթոռին 16 դպրոցականներ էին, որոնցից մի քանիսին մահապատժի ենթարկեցին, մյուսներին՝ ազատազրկման. ԽՍՀՄ տարիների դաժանությունները


22:45 , 8 փետրվար, 2020

1952 թ. սկզբին մեկ շաբաթ շարունակ Մոսկվայում դատավարություն էր ընթանում։ Մեղադրյալները դպրոցականներ էին, որոնք գրականության այլընտրանքային խմբակ էին կազմել։ Կեղծված գործունեություն իրականացնելը ԽՍՀՄ-ում սովորական երևույթ էր։ Սակայն դատարանը պիոներ-դպրոցականներին «ահաբեկիչներ» համարելով՝ իր դաժանությունն ի ցույց դրեց։ Մեղադրյալի աթոռին 16 փոքրիկ աղջիներ ու տղաներ էին, որոնցից 14-ը՝ հրեաներ։ 1952 թ. փետրվարի 13-ի լույս 14-ի գիշերը ԽՍՀՄ Գերագույն դատարանում նրանք դատապարտվեցին։ Տարիքի պատճառով ամբաստանյալները չէին գիտակցում, թե ինչ է կատարվում։ Արդար դատավճիռ լսելու հույս ոչ ոք չուներ։

Նրանք չունեին պաշտպաններ։ Չէին հասկանում, որ համաձայնելով համարել իրենք իրենց ահաբեկիչներ ու դավաճաններ, նրանք մահապատժի դատավճիռ էին կազմում։ Երեխաները դա հասկացան իմայն այն ժամանակ, երբ դատավճիռն ընթերցվեց։ 16-ից երեքին գնդակահարման դատապարտեցին, մյուս երեքին՝ 10 տարի ճամբարի։ Մյուս 10-ից յուրաքանչյուրին դատապարտեցին 25 տարի ազատազրկման։ Միայն այդ պահին երեխաները վերջնականապես հասկացան, որ երկիրը, որտեղ ապրում են, օտար է իրենց համար։

Գնդակահարությունները կատարվեցին 1952 թ. մարտի 26-ին։ Երեք երեխայից և ոչ մեկը ներում չհայցեց։ Մյուսներին ուղարկեցին ճամբար՝ այնտեղ մահանալու։ 1956 թ. ապրիլի վերջին Ռազմական խորհուրդը վերանայեց խմբի գործը։ Ազատազրկման մեջ գտնվող երեխաների պատիժը կրճատեղին մինչև 5 տարի՝ համաներմամբ ազատ արձակելով։ Վաղուց գնդակահարված երեխաների պատիժը փոխարինեցին 10 տարի ճամբարով։

1989 թ. գրականության խմբի բոլոր անդամները ազատվեցին։ Սուսաննա Պեչուրոն, հիշելով այդ պահը, պատմել է. «Դուռը բացվում է, ներս է մտնում զինվորականն ու ասում. «Բարև ձեզ։ Ես մայոր եմ։ Բերել եմ դատախազության որոշումը ազատ արձակման վերաբերյալ։ Դուք պետք է այն կարդաք, ստորագրեք, և ես այն կվերցնեմ»։ Կարդացի, ստորագրեցի, ասացի՝ ինչ-որ բան ճիշտ չէ գրված։ Գրված էր, որ ոչ մի հակախորհրդային կազմակերպություն գոյություն չի ունեցել»։