Ոստիկանությունը բացահայտել է ապօրինի ծառահատման դեպքը


13:36 , 8 փետրվար, 2020

Փետրվարի 7-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դավիթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկի բակում ապօրինի ծառ են հատել: Տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ծառահատումը կատարել է 59-ամյա մի տղամարդ։ Նա բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 17-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք, որտեղ տվել է խոստովանական բացատրություն, որ փետրվարի 4-ին, էլեկտրական սղոցով կտրել է մոտ 20 տարեկան ծիրանի ծառ:

Կատարվում է հետաքննություն։