«Ամուսնությունն ընկույզի նման է՝ մինչև չկոտրես, չես իմանա, թե ինչ կա իրականում նրա ներսում»․ աֆրիկյան 20 ազդեցիկ միտք, որ մեկընդմիշտ կփոխեն կյանքի ու սիրո մասին ձեր պատկերացումները


18:30 , 8 փետրվար, 2020

Աֆրիկան իր տարբերվող մշակույթով դեռ շատ բան ունի պատմելու աշխարհին։ Առաջարկում ենք ծանոթանալ աֆրիկյան շշմեցնող 20 մտքերի, որոնք կարդալուց հետո ձեր կյանքն այլևս երբեք առաջվանը չի լինի։ 

1․ Փողը ստրուկի նման է, եթե նրան չհետևես, կհեռանա քեզնից։ 

2․ Հաճախ մերկ մարդն է ծաղրում պատռված հագուստով մարդուն։ 

3․ Հիմարը միշտ խոսում է, իսկ իմաստունը՝ միշտ լսում։ 

4․ Իմաստությունը բաոբաբի հսկայական ծառ է․ այն հնարավոր չէ ոչ մի կերպ գողանալ։ 

5․ Միայն չոչ անելով է երեխան սովորում լավ քայլել։ 

6․ Ավելի շատ բան կարող ես սովորել պարտվելուց հետո, քան հաղթելուց։ 

7․ Պատերազմն աչքեր չունի։ 

8․ Եթե չես կարողացել որևէ խնդիր լուծել խաղաղությամբ, ապա չես կարող լուծել նաև պատերազմով։ 

9․ Գեղեցիկ կնոջ հետ ամուսնանալը նշանակում է տնկել խաղողի այգին անցորդներով լեցուն փողոցի վրա։ 

10․ Լեոպարդն էլ գեղեցիկ մորթի ունի, բայց չի նշանակում, որ նա ունի բարի սիրտ։ 

11․ Նույնիսկ գեղեցկուհիները պետք է սովորեն աշխատել, որովհետև գեղեցկությունը ստամոքս չի կշտացնում։ 

12․ Յուրաքանչյուր կին էլ գեղեցիկ է, քանի դեռ լռում է։ 

13․ Երեք բան կարող են վերացնել տղամարդու տխրությունը՝ ջուրը, կանաչ անտառն ու գեղեցիկ կինը։ 

14․ Ամենահյութալի թզի մեջ անգամ երբեմն որդեր են բնակվում։ 

15․ Սերն ու սուրճը համեղ են միմիայն տաք վիճակում։ 

16․ Երջանիկ մարդն ամուսնանում է այն մարդու հետ, ով իրեն շատ է սիրում, իսկ ամենաերջանիկը՝ նրա հետ, ում ինքն է սիրում։ 

17․ Երբեք մի՛ ամուսնացիր այն կնոջ հետ, ում ոտքերը քո ոտքերից մեծ են։ 

18․ Եթե փողի համար ամուսնանաս կապիկի հետ, ապա մի օր փողը կվերջանա, իսկ կապիկի հետ ստիպված կլինես ապրել մինչև կյանքիդ ավարտը։ 

19․ Ամուսնությունն ընկույզի նման է․ մինչև չկոտրես, չես իմանա, թե ինչ կա իրականում նրա ներսում։ 

20․ Որքան էլ որ երկար լինի մութ գիշերը, նրան հաջորդելու է պայծառ առավոտը։