Սահմանադրական փոփոխությունների նախագիծը Վենետիկ ուղարկելու դեպքում Դուք դավաճանելու եք հեղափոխության արժեքներին


11:32 , 8 փետրվար, 2020
Կոչ եմ անում վարչապետ Փաշինյանին և նրա Ատելության կուսակցությանը չտրվել իրենց գրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը Վենետիկ ուղարկելու գայթակղությանը և օրենքով սահմանված կարգով անցկացնել հանրաքվե: Դուք իրավունք չունեք ժողովրդին զրկելու իր ապագան որոշելու իրավունքից: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը Վենետիկ ուղարկելու դեպքում Դուք դավաճանելու եք հեղափոխության արժեքներին: