Գիտնականները խոսակցական նմանություն են հայտնաբերել պինգվինների և մարդկանց միջև


05:46 , 8 փետրվար, 2020

Իտալիայից հետազոտողների խումբը ապացույցներ է գտել, որ աֆրիկյան պինգվիններն օգտագործում են խոսքի նույն ձևերը, ինչ մարդիկ, հայտնում է CNN-ը:

Մասնագետները արձանագրել են մոտ 600 «խանդավառ երգեր», որոնք կատարում են միայնակ աֆրիկյան պինգվիններն իրենց զուգավորման շրջանում: Ինչպես պարզվել է, այդ հնչյունները պարունակում են երեք տարբեր վանկեր, որոնք ձևավորում են կարճ և երկար «բառեր»:

Գիտնականները ենթադրել են, որ պինգվինները մարդկային խոսքի երկու առանձնահատկություններ ունեն. նրանք հաճախ օգտագործում են կարճ բառեր, և որքան երկար է նախադասությունը, այնքան ավելի կարճ են հնչյունները դրա ներսում: