Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են գազի մատակարարման շուրջ՝ անցած տարվա սակագնով


01:45 , 8 փետրվար, 2020

ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը հայտարարել է, որ Ռուսաստանը և Բելառուսը պայմանավորվել են գազի մատակարարման շուրջ 2020-ի համար՝ նախորդ տարվա պայմաններով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պայմանավորվեցինք պահպանել գազի մատակարարման 2019 թ.-ի պայմանները»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է նավթի մատակարարմանը, ապա Մոսկվան կաջակցի բելառուսական սպառողների և ռուսաստանյան նավթարդյունահանողների միջև պայմանավորվածությունների ձեռքբերմանը, նշել է Կոզակը:

Փոխնախարարը հավելել է, որ այսօր անհնար է կտրուկ փոխել երկրի  նավթարդյունաբերության ոլորտի կարգավորող պայմանները, որտեղ հում նավթի գները ձևավորվում են շուկայի կողմից: