Իշխանական քարոզչամեքենան լծվել է պետական հաստատությունների աշխատողներին հրահանգելու գործին, որ ակտիվ լինեն և տարածեն հանրաքվեի մասին դրական նյութեր


01:16 , 8 փետրվար, 2020

Իշխանական քարոզչամեքենան, իր ամբողջ ֆեյքային բազան քիչ համարելով, լծվել է պետական հաստատությունների աշխատողներին հրահանգելու գործին, որ ակտիվ լինեն և տարածեն հանրաքվեի մասին դրական նյութեր։ Ասեմ ավելին՝ ովքեր ՖԲ էջեր չունեն, պարտադրում են բացել և զբաղվել քարոզչությամբ։

Տո այ անմեղսունակներ, բա էդ մարդկանց գործն ո՞վ անի։ Հատիկ-հատիկ գիտեմ՝ ովքեր են հրահանգ տվողները, ու ասեմ ավելին՝ չեք պլստալու՝ սկսած հասարակ քոմենթչիկից, լայք դնողից, բովանդակային և իրենց արևին հակափաստարկ քոփի-փասթ անողից մինչև ֆեյքաֆերմաների տերերով վերջացրած։ Պետական կառույցի չքաղաքականացված քաղծառայողները ձեր անգրագիտությունից ու տուպիզմից զզվում են, դուք շարունակեք նույն ոճով… Չփորձեք ինքնահաստատվել գրածիս տակ, չեմ հրապարակելու սքրինշոթերը, դրանք հետո են պետք գալու…