Նիկոլի նպատակը հանրաքվեի սպառնալիքի տակ հրաժարականներ ստանալն է, որը պետք է ԲԱՑԱՌԵԼ


22:34 , 7 փետրվար, 2020
Փաշինյանի նպատակը ոչ թե հանրաքվե անելն է, այլ դրա սպառնալիքով ՍԴ դատավորներին հրաժարական պարտադրելը: Էս մարդիկ շատ ծիծաղելի վիճակում են հայտնվել, էն աստիճանի ծիծաղելի, որ անգամ Արամ Աբրահամյանին են հոդված գրել տալիս այն մասին, որ «եթե ինքը լիներ Հրայրի փոխարեն հրաժարական կտար, որ պետությունը էդքան գումար չծախսեր»: Սա էն պարզագույն ու էժանագին մարտավարությունն ա, որ քֆուրի իշխանությունը որդեգրել է էս համատեքստում:
Ուստի հիմա, առավել քան երբևէ, հարկավոր է գործուն աջակցություն ցույց տալ ՍԴ դատավորներին և ՊԱՀԱՆՋԵԼ նրանցից որևէ դեպքում հրաժարական չտալ!!! Նիկոլը վախում ա Հանրաքվեից, ինքը լավ գիտի, թե ինչ ա գալու իրա ու թիմակիցների գլխին դրանից հետո ու հիմա արամաբրահամյաններով և բաբաջանյանարմաններով ամեն հնարավորն անելու ա, որ դատավորները հանրաքվեի սպառնալիքի տակ հրաժարական տան: