Դրսում հայտնված գյումրեցի ընտանիքը պահանջում է հանդիպում վարչապետի հետ, այլապես գիշերելու է Կառավարության դիմաց. Hraparak.am (Video)


21:42 , 7 փետրվար, 2020

Hraparak.am-ը գրում է․

Գյումրուց մի ընտանիք այս պահին եկել է կառավարության շենքի դիմաց և հանդիպում է պահանջում անձամբ վարչապետ Փաշինյանի հետ։ Ընտանիքի անդամներից Արարատ Խառատյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ փողոցում են հայտնվել և չեն պատրաստվում հեռանալ մայրաքաղաքից, մինչև չհանդիպեն վարչապետին։

Այս պահին ոստիկանության աշխատակիցները զրուցում են ընտանիքի անդամների հետ։