ԽՍՀՄ ժամանակ ստեղծված սուպերնախագծեր, որոնք կարող էին մարդկությանն առաջ տանել, սակայն այսօր բարձիթողի են արված


21:00 , 7 փետրվար, 2020

ԽՍՀՄ գոյության տարիներին բազմաթիվ մասշտաբային, զարմանալի ու երևակայությանը զարմացնող կառույցներ են ի հայտ եկել: Նման մեգակոնստրուկցիաները իրապես կարելի է համարել այդ ժամանակաշրջանի ձեռագործ հրաշալիքներից, ռազմական ու տեխնիկական ուժի խորհրդանիշեր: Այս բոլոր կառույցները գոյություն ունեն մինչ օրս, չնայած որ լքված են: Դրանց մասին խորհրդային քաղաքացիներն անգամ տեղյակ չեն եղել, քանի որ կառուցվելուց հետո գաղտնի են պահվել:

Նավթե քարեր քաղաք

Քաղաքային տիպի բնակավայրը գտնվում է Կասպից ծովի հարևանությամբ՝ մետաղական հարթությունների վրա: Քաղաքի կառուցումը սկսվել է այս շրջանում նավթի արդյունահանումից հետո: Համալիրը կառուցել են 1949 թ., ինչից հետո բազմաթիվ անգամներ արդիականացրել են և ընդարձակել: Կառուցվել են նաև աշխատավորների համար բնակարաններ, խանութներ, դպրոցներ ու այլ ենթակառուցվածքներ: Այսօր այստեղ բնակվում է շուրջ երկու հազար մարդ:

Արագացուցիչ-պահեստային համալիր

ԽՍՀՄ-ում կարող էր ստեղծվել սեփական պրոտոնային բախիչ: Նախագծի մշակմամբ ու զարգացմամբ զբաղվում էր Բարձրագույն տեխնոլոգիաների ֆիզիկայի ինստիտուտը: Օբյեկտի կառուցումը սկսվեց 1983 թ. Մոսկվայում, սակայն արդեն 1994 թ. համալիրը որոշեցին սառեցնել: Խորհրդային Միության փլուզումը և տնտեսական հետագա ճգնաժամը թույլ չտվեցին դրան աշխատել: Այսօր մտահղացումն ամբողջովին բարձիթողի է արված:

Օբյեկտ 825ГТС

Սա ստորջրյա նավակների բազա է, որը գտնվում է Բալակլավում: Այսօր այն դարձել է «Սառը պատերազմի թանգարան»: Համալիրը ստեղծվել է միջուկային պատերազմի պայմաններում ստորջրյա նավակների պահպանման, ապահովման ու վերանորոգման համար: Այն կառուցվել էր այն հաշվարկով, որ կարողանար դիմադրել միջուկային հրթիռի հարվածին: Համալիրի կառուցումը շարունակվել է 1953-1961 թթ.: Բազան փակվել է 1993 թ.: