Կեղտից բլիթներ. հենց սա է ուտում Հայիթիի քաղցած ու թշվառ բնակչությունը


20:30 , 7 փետրվար, 2020

Հայիթի այցելելիս Ձեզ հենց այս ազգային ուտեստը կհյուրասիրեն, որի համար, սակայն, միևնույն է, կվճարեք 5 ցենտ:

Հայիթիում բնակչության գերակշռող մասն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ: Եվ եթե Հնդկաստանում՝ ինչ-որ մի տեղ, բլիթներ պատրաստում են ալյուրից և աղից, ապա Հայիթիում ալյուրը պարզապես շքեղություն է համարվում:

Այդ իսկ պատճառով երկրում հացանման բլիթները պատրաստում են դեղին կավից, որի մեջ ավելացնում են որևէ յուղ կամ մարգարին, ջուր ու բանջարեղենի մնացորդներ, եթե այդպիսիք գտնվում են:

Սովորաբար շուկաներում վաճառում են ալյուր, ձավարեղեն, բրինձ և բանջարեղեն: Իսկ Հայիթիում վաճառքի է դրվում կեղտը՝ դեղին կավ, որը հավաքում են երկրի շրջաններից մեկից:

Այսպիսով՝ կավը հնարավոր է գնել ոչ այնքան թանկ գնով, հետևաբար հացթուխները միայն դա են կարողանում իրենց թույլ տալ և այլուրի փոխարեն դեղին կավ են օգտագործում: 

Դեղին կավով բլիթների թխման գործընթացը բավականին արտասովոր է: Սննդում կավն օգտագործելուն Հայիթիի բնակիչները ոչ միայն արդեն սովորել են, այլև դրանով թխման հատուկ արդյունաբերություն են ստեղծել: Կավե բլիթները պատրաստում են հատուկ փռերում: Կավը կրակի վրա չեն դնում, քանի որ այն կպնդանա և ուտելի չի լինի. այն այլ եղանակով են պատրաստում:

Իհարկե, կավե բլիթներն ու հացը համեղ համարել հնարավոր չէ, սակայն այն Հայիթիի բնակիչներին փրկում է սովից՝ լցնելով ստամոքսը: Կավը պարունակում է կալցիում, որն օգնում է բարձրացնել դիմադրողականությունը: Սակայն նման սննդակարգի անցնել խորհուրդ չի տալիս և ոչ մի բժիշկ, քանի որ կեղտի մեջ կան բազմաթիվ թույներ: Այս սկզբունքը, իհարկե, Հայիթիում չի գործում:

Փռերում նախևառաջ պատրաստում են կավի խառնուրդ, ապա այն թողնում են այրող արևի տակ: Բնականաբար, նման գործընթացի ընթացքում դրանք նաև փոշով են ծածկվում: Սակայն բնակիչներին անգամ դա չի մտահոգում:

Բլիթները վաճառում են շուկաներում 5 ցենտով: Մինչ օրս դրանց պահանջարկը անկում չի ապրել, ինչը նշանակում է, որ Հայիթիի բնակիչների կենսամակարդակը չի բարելավվել: