Apple-ը 2019-ին ավելի շատ ժամացույց է վաճառել, քան ամբողջ շվեյցարական արդյունաբերությունը


22:15 , 7 փետրվար, 2020

Ամերիկյան Apple կորպորացիան 2019-ին վաճառած ժամացույցների քանակով գերազանցել է բոլոր շվեյցարական ժամացույց արտադրողներին միասին վերցրած, հայտնում է Strategy Analitics հետազոտական ընկերությունը:

Ըստ վերլուծաբանների՝ Apple-ը 2019-ին շուկա է հանել Apple Watch-ի 30.7 միլիոն տարբերակ, մինչդեռ 2018-ին այդ ցուցանիշը կազմել էր 22.5 միլիոն (36% աճ): Միևնույն ժամանակ, շվեյցարական ժամացույցների արդյունաբերությունը վաճառել է ընդամենը 21.1 միլիոն օրինակ, ինչը 13%-ով ցածր է 2018-ի համեմատ, երբ վաճառքը կազմել էր 24.2%:

«Ավանդական շվեյցարական ժամացույցային ընկերությունները, ինչպիսիք են Swatch-ը և Tissot ը, խելացի ժամացույցների հետ պատերազմը տանուլ են տալիս,- հայտարարել է ընկերության վերլուծաբան Սթիվեն Վալցերը:- Apple-ը ավելի բարձրորակ արտադրանք է առաջարկում մանրածախ առևտրի  առավել արդյունավետ ցանցերի միջոցով և գրավում երիտասարդ սպառողներին, որոնք նախընտրում են թվային սարքերը»: