Այս ցեղի աղջիկներին հաճախ ամուսնացնում են իրենց հարազատ պապիկի հետ, ու դա մեծ օրհնություն համարում. ինչո՞ւ


16:30 , 7 փետրվար, 2020

Կոնգոյում է ապրում չևա ցեղը, որն ունի տարօրինակ մի ավանդույթ․ այստեղ աղջիկը կարող է ամուսնանալ հարազատ պապիկի հետ, ու դա լրիվ նորմալ կդիտարկվի։ Ինչո՞ւ։ 

Բանն այն է, որ այս ցեղում չափազանց մեծ ուշադրություն են դարձնում կնոջ դերին ու նշանակությանը։ Չնայած առաջին հայացքից կինը ենթարկվում է տղամարդուն, սակայն իրականում ամբողջ իշխանությունը գտնվում է հենց կնոջ ձեռքերում։ Այստեղ տղամարդը պարտավոր է իր աշխատած ամբողջ գումարը տալ իր կնոջը, ու նա է որոշում, թե ինչպես տնօրինել այդ գումարը։ 

Ավելին՝ ամուսնությունից առաջ տղամարդը պարտավոր է «գնել» իր ապագա կնոջը բավականին կլորիկ գումարով, որից հետո միայն կինը համաձայնվում է նրա հետ կյանք կապել։ 

Սա դեռ ամենը չէ։ Կինը համարվում է աստված երկրի վրա։ Այստեղ ցեղակիցները հավատում են աստվածներին ու համարում, որ աշխարհում երկու աստված գոյություն ունի՝ մեկը՝ երկրի վրա և մյուսը՝ երկնքում։ Երկրի աստվածը կինն է, ով էլ հենց իր մեջ կրում է այդ ամբողջ փառահեղ էներգիան ու ստիպում աշխարհին կանգնուն մնալ։ 

Բայց որքան էլ որ կնոջ դերն այս ցեղում գերագնահատվի, դա նրանց հետ չի պահում մի տարօրինակ ավանդույթ կիրառելուց։ Այստեղ կինը պետք է պահպանի իր անմեղությունը մինչև ամուսնությունը։ Եթե կինը մինչև ամուսնությունը հղիացավ, ապա նրան ամուսնացնում են հենց իր հարազատ պապիկի հետ։ 

Ամեն բան սկսվում է նրանից, որ ցեղում չափազանց մեծ ուշադրություն են դարձնում նաև մեծերին։ Այդ վերաբերմունքն ինչ-որ առումով նաև տարօրինակ է։ Այս ցեղում տատիկներին տղաներն անվանում են «իմ կին», իսկ պապիկներին աղջիկները՝ «իմ ամուսին»։ Սա համարվում է հարգանքի բարձրագույն դրսևորում։ Նրանք անգամ նրանց հետ վարվում են այնպես, ինչպես իրենց ամուսինների հետ։ Միակ բանը, որ չեն անում, նրանց հետ անկողին կիսելն է։ 

Սակայն երբ աղջիկը հղիանում է արտամուսնական կապի պատճառով, նրան ձևական ամուսնացնում են իր պապի հետ, որ տպավորություն ստեղծվի, թե նա ամուսնացած է ու ամուսնուց է երեխա ունեցել։ 

Աղջիկը մինչև իր պապ-ամուսնու մահն իրավունք չունի ամուսնանալու, քանի որ նա աղտոտել է իր հարազատների անունը, և սա մեծ օրհնություն է, որ կարողացել է իր համար ամուսին գտնել, թեկուզ հարազատ պապի տեսքով։