Նորածին երկվորյակները չեն դադարում իրար գրկելուց. քույրիկներն ու եղբայրները մեր կյանքի միակ ընկերներն են (Video)


21:30 , 7 փետրվար, 2020

Բժիշկները չեն ժխտում, որ նորածինների հպումը միմյանց կարող է շատ կարևոր լինել, երբեմն նաև կարող են միմյանց կյանք փրկել: Երկվորյակների համար դա շատ կարևոր է, քանի որ նրանք միասին են լինում ավելի քան 9 ամիս: 

Տեսանյութը, որը հրապարակվել է Փարիզի հիվանդանոցներից մեկում, որտեղ երկվորյակները գրկում են միմյանց, հուզել է հազարավոր մարդկանց: 

Այս պրոցեդուրան, որը մի շարք տեղերում հայտնի է, օգնում է, որ նորածինն իրեն ավելի ապահով զգա և պատրաստ լինի կյանքի հետագա փուլերին: 

Քույր ու եղբայր դեռևս չեն գիտակցել, որ նրանք արդեն ծնվել են և շարունակում են իրար գրկել: