Սահմանադրական փոփոխությունները կդրվեն հանրաքվեի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը


20:28 , 6 փետրվար, 2020

Aysor.am-ը գրում է.

Ազգային ժողովն ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ նախագիծը։

ԲՀԿ-ն հայտարարեց, թե չի մասնակցում քվեարկությանը, «Լուսավոր Հայաստան»-ը հայտարարել էր, որ դեմ է, «Իմ քայլը» խմբակցությունը՝ կողմ։

88 կողմ, դեմ՝ 15 ձայնով նախագիծն ընդունվեց։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։