Պատրիարք Կիրիլը 16 հազար դոլար արժողությամբ ադամանդներով ժամացույց է կրում


23:00 , 6 փետրվար, 2020

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կրում է 16 հազար դոլար արժողությմաբ Ulysse Nardin ապրանքանիշի ժամացույց, գրում է Дождь-ը՝ վկայակոչելով Открытые медиа-ին, որը հրապարակել է պատրիարքի լուսանկարը:

Ulysse Nardin ժամացույցը պատրիարքի ձեռքին նկատվել է 2018-ի հունվարին Դաշնության Խորհրդում, որտեղ նա մասնակցում էր «Բարոյական արժեքներն ու մարդկության ապագան» թեմայով ընթերցումների բացմանը: Коммерсанта-ի թղթակիցի կողմից արված լուսանկարում երևում է, որ Պատրիարքի ձեռքին Ulysse Nardin Dual Time 42 mm ժամացույց է:

Фото: Коллаж «Открытые медиа» Kommersant Photo/Gleb Schelkunov

Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու մամուլի ծառայությունը չի պատասխանել լրատվամիջոցի այն հարցին, թե որտեղից պատրիարք Կիրիլը նման ժամացույց:

Дождь-ը հիշեցնում է, որ 2012-ին համացանցում հայտնվեց Պատրիարք Կիրիլի լուսանկարը, որն արվել էր 2009 թվականին Ուկրաինա այցի ընթացքում: Այն ժամանակ պատրիարքի ձախ ձեռքին նկատել էին Breguet շվեյցարական ապրանքանիշի ժամացույց՝ 30-35 հազար դոլար արժողությմաբ: