18:02 , 6 փետրվար, 2020Armenpress.am-ը գրում է.
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը:
Նա նաև հայտնեց, որ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան:
Գևորգ Լոռեցյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: