Aysor.am-ը գրում է.
Սահմանադրական դատարանի հիմնադրման 24-րդ տարեդարձին նվիրված՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ընդունելություն էր կազմակերպել։
«Բոլոր ժամանակներում Սահմանադրական դատարանը եղել է մեր պետության կայացման հիմքում: Իր որոշումներով, իր գործունեությամբ նպաստել է երկրում ժողովրդավարության ու իրավական պետության կայացմանը», - ասել է Հրայր Թովմասյանը։
Նա նշել է, որ ՍԴ-ն ամեն ինչ արել է երկիրը ցնցումներից, բախումներից զերծ պահելու համար։
«Մեզ քննադատել են, քննադատել են տեղին ու անտեղի, մասնագիտական և ոչ մասնագիտական, սրանք բնական երևույթներ են, ու եթե դրանց հիմքում չկա ուղղորդում, շահ, ապա դրանք օբյեկտիվ են: Այո, մենք նաև այդ սխալների վրա, իրոք, սովորել ենք», - ասել է նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ