Եթե կայանար Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստը, ականատես էինք լինելու անավավեր ճանաչելու ենթակա մի շարք լրացուցիչ իրավական ակտերի


13:11 , 6 փետրվար, 2020

ԱԺ նախագահի որոշմամբ այսօր հրավիրվել էր ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգին անդրադարձել էի նախորդիվ:

Օրակարգում ընդգրկված նախագծերն այնչափ տարակուսելի էին, որ տեխնիկանան և ընթացակարգային իրավակարգավորումների խախտումներին անդրադառնալն անգամ ավելորդ էր և անիմաստ:

Միևնույն է, անում են այն, ինչ ուզում են, ոչ թե այն, ինչ սահմանված կամ թույատրելի է օրենքով, և անգամ առանձնապես ջանք չի գործադրվում ցանկությունները փոքր-ինչ համապատասխանեցնելու առկա իրավակարգավորումներին:

Եթե կայանար Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստը, ականատես էինք լինելու անավավեր ճանաչելու ենթակա մի շարք լրացուցիչ իրավական ակտերի:

Թույլ էին տրվել արտահերթ նիստ հրավիրելու և օրակարգային հարցերին առնչվող «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի խախտումներ:

Այնուամենայնիվ, սպասենք զարգացումների, թե երբ մեր իշխանավոր օրենսդիրները կկողմնորոշվեն իրենց անելիքներում, այնուհետև կրկին անդրադարձ կկատարեմ: