Իրանը սկսել է տիեզերական պատիճախցիկներ մշակել տիեզերագնացների համար


04:30 , 6 փետրվար, 2020

168.am-ը գրում է.

Իրանն սկսել է տիեզերական պատիճախցիկներ մշակել տիեզերագնացների համար: Այդ մասին հայտնել է երկրի տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջախրոմին։

«Այսօր մենք պատրաստ ենք հայտարարել այդ մասին: Այսօր մենք գիտությունների նախարարության հետազոտական կենտրոնին հանձարարեցինք երեք տարվա ընթացքում մեզ համար պատրաստել հինգ տիեզերական պատիճախցիկ մարդուն 190-կիլոմետրանոց ուղեծիր հասցնելու համար»,- ասել է նախարարը, որի ելույթի տեսագրությունը թեմատիկ համաժողովից հրապարակել է ISNA գործակալությունը:

Ավելի վաղ նախարար Ջախրոմին ասել է, որ Իրանը մտադիր է իր աստղանավորդին ուղարկել տիեզերք, սակայն Թեհրանին կպահանջվի այլ երկրների օգնությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: