02:07 , 6 փետրվար, 202033-ամյա բիզնես-լեդի Նիկի Վելտոնը փոփոխության է ենթարկել իր բիզնեսը, որտեղ նրան ժամում 16.50£։ Նա հասկացել է, որ մերկ տարբերակը թույլ է տալիս ավելի շատ գումար վաստակել։ Կինը հիմնադրել է Naked Cleaning կազմակերպությունը, որն առաջարկում է բնակարան մաքրելու մի քանի ծառայություններ։ Հետաքրքիրն այն է, որ կազմակերպության աշխատակիցները պատվիրատուի ցանկությամբ աշխատանքը կարող են անել, օրինակ, ներքնազգեստով, թոփլես կամ էլ ամբողջովին մերկ։ Այս ծառայության արժեքը մեկ ժամի համար սկսում է 75£։ Նիկին պատմում է, որ իր կազմակերպությունում շատ խիստ է դրված «առանց հպման» կանոնը, և նա չի կարողանում հասկանալ այն մարդկանց, որոնք պնդում են, որ այս աշխատանքը մարմնավաճառությունից ոչնչով չի տարբերվում։



