Պողոսնե՞րն են սահմանադրական փոփոխությունների դերակատարները. Արծվիկ Մինասյան (Video)


22:35 , 5 փետրվար, 2020

Factor.am-ը գրում է․

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը Factor.am-ի հետ հարցազրույցում նշեց, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում կատարվող փոփոխություններում սահմանադրական կարգի տապալման վտանգ է տեսնում:

«300.1 հոդվածն ասում է՝ սահմանադրական կարգը տապալելը Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածների որևէ նորմի վերացումն է: Սա նախատեսում է 10-15 տարի, առանձնապես ծանր հանցագործություն է համարվում: Երբ խոսում ենք Ազգային ժողովի պատգամավորների լիազորությունների մասին և այդ լիազորություններն իրականացվում են՝ ակնհայտորեն շրջանցելով օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատումը: Գործողությունը մի անգամից հայտնվում է այս հոդվածի տակ: Ես չեմ կարծում, որ իրենք կանխամտածված գնում են այս քայլին, մենք ասում ենք, որ կա այսպիսի վտանգ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ իշխանությունները ցանկանում են ազատվել ՍԴ-ի գրեթե ամբողջ կազմից: Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ արտախորհրդարանական ուժերին չեն ընդգրկում օրենքի նախագծերի փոփոխությունների քննարկումներին. «Պողոսնե՞րն են սահմանադրական փոփոխությունների դերակատարները»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: