«Ամեն ինչ արել ենք կարգին համապատասխան»․ Արամեն և Աննա Թովմասյանը եկեղեցի են գնացել իրենց որդու՝ 40 օրականը լրանալու առթիվ (Photo)


21:03 , 5 փետրվար, 2020

Tert.am Life-ը գրում է.

Երգիչ Արամեի և Աննա Թովմասյանի որդին՝ Մարատը, դարձել է 40 օրական, ինչի առթիվ ծնողները փոքրիկին եկեղեցի են տարել և օրհնություն ստացել: 

Tert.am Life-ի հետ զրույցում Աննան ասաց, որ փորձել են հետևել բոլոր ավանդույթներին․ «Օրը հնարավորինս հետաքրքիր ենք անցկացրել։ Ամեն ինչ արել ենք այնպես, ինչպես կարգն է պահանջում՝ պահպանելով բոլոր ավանդույթները։ Եկեղեցի ենք գնացել, վերադառնալուց հետո փոքրիկին լողացրել ենք։ Երեկոյան մեր  ընկերների, ընտանիքի ու հարազատների հետ նշել ենք օրը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ