Իրանն սկսել է տիեզերական պատիճախցիկներ մշակել տիեզերագնացների համար


20:15 , 5 փետրվար, 2020

Իրանն սկսել է տիեզերական պատիճախցիկներ մշակել տիեզերագնացների համար: Այդ մասին հայտնել է երկրի տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջախրոմին:

«Այսօր մենք պատրաստ ենք հայտարարել այդ մասին: Այսօր մենք գիտությունների նախարարության հետազոտական կենտրոնին հանձարարեցինք երեք տարվա ընթացքում մեզ համար պատրաստել հինգ տիեզերական պատիճախցիկ մարդուն 190-կիլոմետրանոց ուղեծիր հասցնելու համար»,- ասել է նախարարը, որի ելույթի տեսագրությունը թեմատիկ համաժողովից հրապարակել է ISNA գործակալությունը: Ավելի վաղ նախարար Ջախրոմին ասել Է, որ Իրանը մտադիր է իր աստղանավորդին ուղարկել տիեզերք, սակայն Թեհրանին կպահանջվի այլ երկրների օգնությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: