Նյու Յորքի ֆոնդային բորսայի սեփականատերը ցանկանում է eBay-ը գնել 30 մլրդ դոլարով


19:15 , 5 փետրվար, 2020

Intercontinental Exchange (ICE) ընկերությունը, որը Նյու-Յորքի ֆոնդային բորսայի սեփականատերն է, eBay միջազգային առեւտրային ինտերնետ-հարթակի համար ավելի քան 30 մլրդ դոլար է առաջարկել, փոխանցում է The Wall Street Journal-ը:

Ըստ հրատարակության տվյալների` ICE-ն արդեն մի քանի անգամ eBay-ը գնելու ցանկություն է հայտնել:

Նշվում է, որ առեւտրային հարթակի շուկայական գինն այժմ կազմում է ավելի քան 28 մլրդ դոլար: Այս պարագայում ICE-ը պատրաստ է ավելին վճարել:

Սակայն նշվում է, որ ներկայումս ընկերությունները պաշտոնական բանակցություններ չեն վարում: