ԱԺ խորհրդի նիստը դարձյալ հետաձգվեց


17:01 , 5 փետրվար, 2020

Armenpress.am-ը գրում է.

ՀՀ Ազգային ժողովում կրկին հետաձգվեց խորհրդարանի խորհրդի նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 5-ին լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշեց, որ նիստը հետաձգվել է օրակարգում նոր կետ ավելացնելու համար:

«Խորհրդի նիստը հետաձգվեց օրակարգում նոր կետ ավելացնելու համար: Հնարավոր է, որ այն կայանա այսօր՝ ժամը 18:00-ին»,- ասաց Սիմոնյանը:

ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը հետաձգվել էր նաև փետրվարի 4-ին: Խորհուրդը պետք է քննարկի «Իմ քայլը» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծն ԱԺ արտահերթ նիստում քննարկելու հարցը, որով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ որոշ անդամների պաշտոնավարումը: