Քաղշինկոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին աշխատասենյակից բերման է ենթարկել ԱԱԾ-ն (Video)


15:10 , 5 փետրվար, 2020

14։28

Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից Tert.am–ի հետ զրույցում տեղեկացրին, որ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում խուզարկությունը կատարել է ԱԱԾ–ն, որը նոր մանրամասներ կհաղորդի ավելի ուշ։

13։57

Քիչ առաջ անհայտ անձինք, որոնք խուզարկություն էին իրականացնում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում, բերման ենթարկեցին Վերմիշյանին և նրա համակարգիչները, տեղեկացնում է Hraparak.am-ը։

Վերմիշյանին բերման ենթարկող անձանցից ոչ մեկ չի ներկայացել Hraparak.am–ի թղթակցին։

Կայքը հիշեցնում է, որ Վերմիշյանի դեմ կա հարուցված քրեական գործ՝ կոռուպցիոն չարաշահումների և հովանավորչության հանցակազմով։