Այս պահին խուզարկում են Վերմիշյանի աշխատասենյակը


13:23 , 5 փետրվար, 2020

Hraparak.am-ը գրում է.

Այս պահին կառավարության 3-րդ մասնաշենքում՝ 4-րդ հարկում, որտեղ գտնվում է քաղաքաշինության կոմիտեն, ոստիկանությունը խուզարկում է քաղշինկոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակը։

Մենք ավելի վաղ գրել էինք, որ Վերմիշյանի դեմ հարուցվել է քրեական գործ՝ չարաշահումների և հովանավորչության հանցակազմով, Վերմիշյանը մեզ հետ զրույցում հերքել էր իր առնչությունը քրգործին։