Շահումյանի շրջանից լսվում է Արցախը ճոճելու, Արցախում քաղաքական իրավիճակ փոխելու պրոցես. Քաղաքագետ


12:21 , 5 փետրվար, 2020

Aysor.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնում է Շահումյանի շրջան՝ Արցախ, երեխային տեսակցության, բայց չի զլանում, դուրս է գալիս, շփվում է ժողովրդի հետ, «Իշխանությունը ժողովրդինն է, դուք կարող եք լուծել» կոչով է հանդես գալիս, «Արցախը մեծ փոփոխությունների նախաշեմին» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Ըստ էության, Շահումյանի շրջանից լսվում է Արցախը ճոճելու, հնարավոր է անգամ, մինչև նախագահական ընտրությունները Արցախում քաղաքական իրավիճակ փոխելու պրոցես», - ասաց նա։

Քաղաքագետի խոսքով՝ այդ պրոցեսի շահառուները տարբեր մարդիկ են՝ սկսած նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանից, ներկայիս ԱԳ նախարար Մաիսի Մայիլյանից, Սամվել Բաբայանից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: