ԱԱԾ պետի գողացված ավտոմեքենան գտնվել է


09:49 , 12 հուլիս, 2013

«Հրապարակ»-ը գրում է.

Նախօրեին գտնվել է Արարատի ԱԱԾ պետի գողացված ավտոմեքենան, որը Վեդիում առևանգվել էր «դիզվառելիքի գործի» քննության արդյունքում։ Խոսակցություններ կային, թե մեքենան, գողանալուց անմիջապես հետո, անցել է Վրաստանի սահմանը, սակայն նախորդ օրն այն գտնվել է Ղարաբաղում, երբ փորձ էր արվում հետքերը թաքցնելու համար «ռասկուլաչիտ» անել։ Ձերբակալվածները 2 երիտասարդներ են՝ Գորիսից: