Google-ն առաջին անգամ հայտնել է Youtube-ի եկամուտները


08:46 , 5 փետրվար, 2020

Alphabet հոլդինգը տեղեկություններ է հայտնել այն շահույթի մասին, որն ստանում է իրեն պատկանող Youtube տեսահոսթինգը: Տարեկան հաշվետվությունը հրապարակված է ընկերության կայքում։

Alphabet-ը Google-ի մայր ընկերությունն է: Վերջինս Youtube-ը ձեռքէ բերել 2006 թվականին 1,65 միլիարդ դոլարով: Այդ ժամանակվանից հոլդինգը տվյալներ չի հրապարակել գովազդից ծառայության եկամուտների վերաբերյալ: 2019 թվականին Youtube-ը գովազդից վաստակել է ավելի քան 15 միլիարդ դոլար:

Ծառայությունն ընկերությանը բերել է ամբողջ հասույթի, որը կազմել է 162 միլիարդ դոլար, շուրջ 10 տոկոսը: Alphabet-ի եկամուտները մեկ տարում աճել են 18 տոկոսով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: