Ուղղում եմ քեզ՝ ատելի՜ս...


11:07 , 12 հուլիս, 2013

Նամակս չեմ ուղարկում քեզ, բայց խնդրում եմ արձագանքես, երբ գա Հուլիսի 18- ը ..


Հասկանո՞ւմ ես կան պահեր, որ ծնկի են բերում ինձ..Իսկ վերջերս ես չգիտես ինչի միշտ ծնկած եմ..
երկու տարին արժանի է, որ ծնկեմ.. բայց ոչ ցավով.. 
Իսկ ես ցավում եմ...

Հիշո՞ւմ ես.. ես չմերժեցի քեզ, երբ դեռ երկու տարի առաջ հանդիպեցինք...
Իրականում ես քեզ չօգնեցի.. ես վնասեցի երկուսիս..
Հիշու՞մ ես.. հրապարակի մետրոյի մուտքից վերև՝ աստիճանների մոտ հանդիպեցինք, սակայն այդ օրը ոչ գործնական նպատակով...
Խճճվել էիր.. բայց հիմարեցրիր..
Հիշո՞ւմ ես վարդագույն բլուզդ..
Իսկ իմ կապույտ «գորտիկով» բլո՞ւզը...
Նստարա՞նը...
Ի՞նձ...
Երբևէ ինձ հիշել ե՞ս..

Հիշում ես - ներս շատ են ..
Իսկ հիշողություններ կա՞ն.. 
Նշիր կետերով..
1.Ինչո՞ւ խոստացար կողքիս մնալ..
2.Ինչո՞ւ էլ չես գալիս..
3.Ինչո՞ւ երբեք չես էլ գալու..
4.ինչո՞ւ եմ քեզ սպասում..
5.Ինչո՞ւ եմ քեզ ատում...

Հասկանո՞ւմ ես.. ես հիմար եմ .. 
Հասկանո՞ւմ ես...

Դիմում եմ խնդրանքով.
- Հեռու տար ինձ քեզնից.. փորձիր անել էնպես, որ էլ չատեմ.. վերադարձրու ինձ ..
Ես կորցրել եմ ինքս ինձ.. ես կորցրել եմ ինձ, բայց ոչ քեզ.. Քեզ, ատելի՜ս,ես ունեմ միշտ.. ես ունեմ քեզ մի՜շտ և ամենուր..

Մոտենում է...
18.07.2013 
ու ես ավելի եմ կորում...
ու ես ավելի եմ կորցնում քեզ իմ մեջ..
ամբողջը դո՜ւ ես
ես չկա՜մ...

Պահանջում եմ.
- Հեռու մնա.. կորիր.. չքվիր.. անհետացիր.. բայց մենակ չթողես... իմ միջից քեզ չհանես.. չտանես.. դուրս չգա՜ս..

Ատելի՛ս,խենթանում եմ...

Ներիր չափից դուրս անկեղծ լինելուս համար...
Ես ատում եմ քեզ..
Բայց գրողը քեզ տանի , կարոտել եմ..

Հուլիսի 18 .. գուցե քեզ համար ոչինչ չի նշանակում... 
Ինձ համար էլ.. 
Զզվում եմ.. 
Բայց չէի կարող անտեսել այս օրը.. 
Հիշո՞ւմ ես..

Արձագանքիր ընդամենը մի շնորհավոր-ով.. կամ գուցե ինձ չտխրեցնելու համար անտեսես..
Չեմ ուզում փչանա այդ օրվա հետ կապված ամեն ինչ..
Որ չտխրեմ այլևս.. ու չզզվեմ քեզնից.. 

Հիշում ե՞ս..
Ինձ հիշո՞ւմ ես..
Ես եմ՝ նախկին սերդ..
Օյ, ներիր...
«Ընկերուհիդ»

Անտեսիր...

Շնորհակալ եմ...