«Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու գործողությունը որևէ կապ չունի ՀՖՖ–ի հետ կապված քրգործի հետ»․ Ամրամ Մակինյան. LIVE


15:59 , 4 փետրվար, 2020

Փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնեց, որ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու գործողությունը որևէ կապ չունի ՀՖՖ-ի հետ կապված քրգործի հետ։

15։30

Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողները բերման են ենթարկել ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել փաստաբան Ամրամ Մակինյանը՝ նշելով, որ նախկին պաշտոնյան բերման է ենթարկվել առանց պատշաճ հիմնավորման։