22:30 , 4 փետրվար, 2020Թոռնիկները շատ կապված են լինում տատիկների ու պապիկների հետ: Նրանց կապը շատ խորն է:
Ահա 5 պատճառ, թե ինչու են տատիկներն ու պապիկներն ամենալավ նվերը ցանկացած երեխայի կյանքում:
Օքսֆորդի համալսարանում անցկացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ երեխաները, ովքեր մոտ են տատիկին և պապիկին, ավելի քիչ հուզական և վարքային խնդիրներ ունեն և ավելի լավ են կարողանում վարվել այնպիսի տրավմատիկ կյանքի իրադարձությունների հետ, ինչպիսիք են ամուսնալուծությունը կամ ահաբեկչությունը:
Տատիկներն ու պապիկները երեխայի համար կարող են լավ խորհրդատուներ լինել:

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո երեխաների սթրեսային դիմադրությունն ուսումնասիրող հոգեբանները պարզեցին, որ նրանք, ովքեր ավելի շատ գիտեին իրենց ընտանեկան պատմության մասին, ավելի լավ են հաղթահարել սթրեսը:

Մենք բոլորս ծերանալու ենք և, իհարկե, չենք ուզում, որ հաջորդ սերունդը մեր հանդեպ խտրական վերաբերմունք ունենա: Մի ուսումնասիրության համաձայն, որին մասնակցել են 7-16 տարեկան բելգիացի երեխաներ, իրենց տատիկ-պապիկներին մոտ գտնվող երեխաներն ավելի քիչ են արհամարհում տարեց մարդկանց:

2014 թվականին Բոստոնի քոլեջում անցկացված ուսումնասիրությունների արդյունքում հետազոտվել են այն երեխաները, ովքեր շատ մոտ են իրենց տատիկ-պապիկների հետ: Ըստ հետազոտության արդյունքների՝ նրանք ավելի նյարդադիմացկուն են:

Գիտությունը վերջապես ապացուցեց, որ տատիկների և պապիկների կողքին լինելը օգտակար է ոչ միայն երեխայի, այլև նրանց համար: Երեխաները դառնում են ավելի ճկուն, իսկ տատն ու պապը դառնում են ավելի առողջ: