«Ural» ավիաընկերությունը բացատրել է Չինաստանից Հայաստանի քաղաքացիներին տարհանելու մերժումը


12:41 , 4 փետրվար, 2020

Panorama.am-ը գրում է.

Ural ավիաընկերությունը փետրվար ամսից իրավունք է ստացել Չինաստանից չարտերային թռիչքներով տեղափոխել միայն ռուսներին։ Այս մասին այսօր «РИА Новости»-ին տեղեկացրել է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը:

«Համաձայն Ռուսաստանի Դաշնության Կառավարության որոշման, «Ուրալ ավիաուղիներ» ընկերությունը դադարեցրել է կանոնավոր թռիչքները դեպի Չինաստան (01.02.2020): Այդ օրվանից ավիաընկերությունն իրականացնում է միայն չարտերային թռիչքներ: Հայտերն ուղարկվել է Չինաստանի ավիացիոն իշխանություններին: Ըստ թույլտվության, ավիաընկերությունն իրավունք ունի տեղափոխել բացառապես Ռուսաստանի քաղաքացիների», - ասվում է փոխադրողի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: