Ռուսաստանում հայերի համար ռեզոնանսի նոր բեւեռ է ձեւավորվում. Մոսկվան դեռ «ստավկա» չի դրել որևէ մեկի վրա. «Իրատես»


10:09 , 4 փետրվար, 2020

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ռուսական շրջանակներին ահավոր դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի` կապանյան ասուլիսում, Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցից առաջ, հնչեցրած հերթական «քայքայիչ» միտքը` Ռուսաստանի գիտությամբ է տեղի ունեցել ապրիլյան պատերազմը:

Ասում են` Ռուսաստանը, որն այս պահին վերջնական «ստավկա» չի դրել հայաստանյան խաղացողներից որեւէ մեկի վրա, սպասում է Պուտինի սկսած վերադասավորություներն ավարտվեն Ռուսաստանում, որից հետո ձեռնամուխ կլինեն «բարեկամ» երկրներում իրենց դիրքերի ամրապնդմանը, ֆավորտների ակտիվացմանը, անհնազանդների սանձմանը, նոր խաղացողների առաջքաշմանը:

Հայաստանի մասով առաջին հերթին նկատի է առնվում Արթուր Վանեցյանը, որը վաղն արդեն կբեմի որպես քաղաքական գործիչ:

Ի դեպ. Նիկոլի հետ սելֆի արած նորանշանակ վարչապետ Միշուստինը, բավական լավ հարաբերություններ ունի ռուսաստանյան հայերի հետ, եւ Ռուսաստանում, փաստացի, արծիվների ու բազեների կողքին` հայերի համար ռեզոնանսի նոր բեւեռ է ձեւավորվում»: