Բրոկոլիով աղցան՝ ընդամենը 63 կկալ


03:46 , 4 փետրվար, 2020

Բաղադրիչներ

1. Բրոկոլի – 500 գ
2. Կանաչ ձիթապտուղ – 150 գ
3. Քաղցր պղպեղ – 1 հատ
4. Քացախ – 2 ճ/գ
5. Ձիթայուղ – 20 մլ
6. Աղ

Պատրաստման եղանակը

1. Բրոկոլին բաժանել ծաղկափնջերի, լցնել եռացող ջրի մեջ և եփել 1 րոպե:

2. Այնուհետև հանել ծաղկակաղամբը և լցնել սառը ջրի մեջ: 5 րոպե անց քամել:

3. Մինչ բրոկոլին սառչում է, կտրատել պղպեղը:

4. Սոուսի համար ձիթայուղը խառնել քացախի և աղի հետ:

5. Բոլոր բաղադրիչները լցնել խորը տարայի մեջ, լցնել պատրաստի սոուսը և խառնել: