Բրիտանացի դեսպանը հրաժարվել է հայտնել Սկրիպալների գտնվելու վայրը


21:15 , 3 փետրվար, 2020

Մոսկվայում Բրիտանիայի դեսպան Դեբորա Բրոներտը չի հայտնել ՊՀՎ սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլյայի գտնվելու վայրը։ Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ» թերթը։

Համապատասխան հարցը դիվանագետին ուղղել են պարբերականի լրագրողները։

«Ես ձեզ չեմ կարող պատասխանել, թե որտեղ են նրանք, քանի որ մենք հարգում ենք մարդկանց՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը։ Թե կառավարությունը, թե ոստիկանությունը միշտ առաջնորդվելու են մասնավոր անձանց ցանկություններով»,- ասել է Բրոներտը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Սկրիպալները ողջ են։